«Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնը վիրահատվել է, հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ 26-ամյա հարձակվողը վերականգնողական փուլ կանցնի ակումբային բժիշկների հսկողության ներքո, որից հետո կվերադառնա մարզումներին։ Բրազիլացին հավանաբար կվերսկսի մարզումային գործընթացը նոյեմբերին կայանալիք ազգային հավաքականի հանդիպումների ընդմիջումից հետո։
Այս մրցաշրջանում Ռիչարլիսոնը բոլոր մրցաշարերում «Թոթենհեմի» 11 խաղում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։