Յուվենտուսի և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆելիպե Մելոն կոշտ արձագանքել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ հարավամերիկյան ֆուտբոլի մասին խոսքերին։
Հիշեցնենք, որ 2022 թվականին Մբապպեն ասել էր, որ Հարավային Ամերիկայում ֆուտբոլն այնքան զարգացած չէ, որքան Եվրոպայում, և որ վերջին աշխարհի առաջնությունը հաղթել են եվրոպական թիմերը։
«Մբապպեն ապուշ է։ Ինձ համար սա հիմարություն է: Արգենտինան երեք գոլ խփեց Ֆրանսիային և հաղթեց աշխարհի առաջնությունում, իսկ Մեսսին ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Մբապպեն սովորելու շատ բան ունի։
Չի կարելի այդպես խոսել հարավամերիկյան ֆուտբոլի մասին, որն այդքան շատ հաղթանակներ ունի աշխարհի առաջնությունում: Ինչի՞ մասին կարող է այստեղ խոսել Մբապպեն։ Ինձ համար նա հիանալի խաղացող է, ով կնվաճի երեք կամ չորս «Ոսկե գնդակ», բայց նա պետք է զգույշ խոսի։
Կարծում եմ, որ հարավամերիկյան ֆուտբոլը չափանիշ է։ Մենք ունենք ֆուտբոլիստներ, ովքեր գիտեն ֆուտբոլ խաղալ և գոլեր խփել։ Բարեբախտաբար, ես նրա դեմ խաղալու հնարավորություն չունեի։ Չգիտեմ, թե մեզնից ում բախտը բերել է՝ ես, թե նա»,- Ֆելիպե Մելոյի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։