Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Ատլետիկոն» 6-0 հաշվով հաղթեց «Սելթիկին»։ Գրիզմանը այս խաղում դուբլի հեղինակ դարձավ։
Մրցանակի մյուս հավակնորդներն էին Էրլինգ Հոլանդը (2 գոլ «Մանչեսթեր Սիթիի» կազմում), Ռոդրիգոն (գոլ և գոլային փոխանցում «Ռեալի» կազմում) և Բուկայո Սական (գոլ և գոլային փոխանցում «Արսենալի» կազմում)։