«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի չորրորդ տուրում «Թուլուզից» կրած պարտությունը։
««Թուլուզն» արժանիորեն հաղթեց։ Նրանք հաղթեցին բոլոր առանցքային մենամարտերում: Լսել եմ, որ կարող էինք ևս մեկ 11 մետրանոց ունենալ, չգիտեմ։ Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ կցանկանայի, որ թիմն ավելի լավ խաղա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մասնագետը։
Հիշեցնենք, որ «կարմիրները» պարտվել են 2։3 հաշվով, սակայն իրենց խմբում 9 միավորով մնացել են առաջին տեղում։