Ժոզե Մոուրինյո․ «Միայն 20-ամյա Բովեն արժանի չէր այս պարտությանը»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պրահայի «Սլավիայից» կրած պարտությունը Եվրոպայի Լիգայի չորրորդ տուրում։

«Պրահայի «Սլավիան» արժանի հաղթանակի հասավ։ Ինձ ոչինչ դուր չեկավ, ես արդեն խոսել եմ ֆուտբոլիստների հետ, ինչը սովորաբար չեմ անում։ Անհատական ​​տեսանկյունից շատ քչերն ունեին ճիշտ վերաբերմունք խաղի նկատմամբ, որը ես պահանջում եմ նրանցից։ Միայն Բովեն՝ 20-ամյա ֆուտբոլիստը, արժանի չէր այսօրվա պարտությանը»,- հանդիպումից հետո ասել է Մոուրինյոն։

Հիշեցնենք, որ «Ռոման» արտագնա խաղում պարտվել է 0։2 հաշվով։ 9 միավորով «Ռոման» երկրորդ տեղում է՝ զիջելով չեխական թիմին։