Դավիդ դե Խեան մոտ է Իսպանիա վերադառնալուն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դավիդ դե Խեան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Estadio Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա դարպասապահը բանակցություններ է վարում «Բետիսի» հետ։ Նա կարող է թիմին միանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում էր այս ամառ։ Այդ ժամանակվանից նա ազատ գործակալի կարգավիճակում է։ Դարպասապահը թիմում հանդես է գալիս 2011 թվականից։