Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը կարող է հեռանալ «արքայական» ակումբից, հայտնում է Todofichajes-ը։
Կիսապաշտպանին չի գոհացնում «Լոս Բլանկոսի» ճամբարում խաղային պրակտիկան։ Ֆուտբոլիստի հավակնորդների թվում են երկու ակումբներ՝ «Բետիսը» ու «Միլանը»։
Սեբալյոսի գործող պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Transfermarkt պորտալի փորձագետները նրա արժեքը գնահատում են 12 միլիոն եվրո։