Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է մադրիդյան ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին։
««Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգո՞ւմ։ Մեզ ժամանակ է պետք այդ մասին մտածելու համար»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:
Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի 12 տուրից հետո 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ 64-ամյա մասնագետի պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։