«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին նշել է իր կարիերայի վատագույն խաղընկերոջ անունը։
«Ո՞վ էր իմ ամենավատ թիմակիցը: Նրանք բավականին քիչ են, բայց ամենավատը Նանին էր։ Ինձ համար շատ դժվար էր խաղալ նրա հետ»,- ասել է Ռունին բրիտանացի լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Ուեյնը «կարմիր սատանաների» գույները պաշտպանել է 2004-ից 2017 թվականներին։ Լուիս Նանին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2007 թվականին, իսկ թիմը լքել է 2015 թվականին։