Թոմաս Մյուլերը, ով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», մասնակցել է Ստամբուլի «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպմանը։ Գերմանական ակումբը մրցակցին հաղթել է 2։1 հաշվով։
Հարկ է նշել, որ այս հաղթանակը Մյուլերի համար 102-րդն էր Չեմպիոնների Լիգայում։ Այս ցուցանիշով 34-ամյա հարձակվողը հայտնվել է երկրորդ տեղում՝ առաջ անցնելով Մադրիդի «Ռեալի» և «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասից։
Այս ցուցանիշով ռեկորդակիրը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է։ 38-ամյա ռմբարկուն Չեմպիոնների Լիգայում 115 հաղթանակ է տարել։