Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ժուլիո Բապտիստան կորցրել է աշխատանքը «Վալյադոլիդում», որը պատկանում է նրա նախկին թիմակից Ռոնալդոյին։
Բապտիստան, ով մարզում էր ակումբի երկրորդ թիմը, պարտվեց «Օրենսին», որը թիմին իջեցրեց իսպանական ֆուտբոլի երկրորդ դիվիզիոնի առաջին խմբում տասնչորսերորդ հորիզոնական։
Հանդիպման նախօրեին Բապտիստան իրեն թույլ է տվել քննադատել ակումբի ղեկավարությանը և առաջին թիմի մարզիչ Պաբլո Պեցոլանոյին՝ մեղադրելով նրանց հանդիպման համար համապատասխան թվով ֆուտբոլիստներ չունենալու մեջ։