Կառլո Անչելոտտին՝ Ժերար Պիկեին․ «Նա թող ապրի իր աշխարհում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Ժերար Պիկեի վերջին հայտարարությունը։

«Բարսելոնայի» նախկին պաշտպանն ասել է, որ Մադրիդի «Ռեալի» հաղթանակը Չեմպիոնների Լիգայում «հրաշք է, որը ոչ ոք չի հիշի»։

«Պիկեն թող ապրի իր աշխարհում,- ասել է Անչելոտտին՝ պատասխանելով իսպանացի նախկին ֆուտբոլիստի հայտարարությանը,- ոչ ոք երբեք չի մոռանա մեր 14-րդ հաղթանակը Չեմպիոնների Լիգայում, մենք դա կհիշենք մեր ողջ կյանքում»,- իտալացի ղեկավարի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակչում «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթել է «Լիվերպուլին»։