Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն Չեմպիոնների Լիգայում «Բրագային» (3:0) հաղթելուց հետո կիսվել է տպավորություններով։
Բրազիլացին դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև մրցանակ է ստացել ՈՒԵՖԱ-ի կողմից հանդիպման լավագույն ֆուտբոլիստի համար։ «Ռեալը» ապահովեց իր մասնակցությունը մրցաշարի փլեյ-օֆֆին։
«Անթերի խաղ էր։ Ուրախ եմ, որ գոլ խփեցի, բայց ինձ ամենաշատն ուրախացնում է այն, որ մենք շուտ դուրս եկանք 1/8 եզրափակիչ:
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մարզչին։ Մենք պետք է գնահատենք այն մարդկանց, ովքեր հոգ են տանում մեր մասին, երբ մենք լավագույն մարզավիճակու չենք: Ես դժվար ժամանակներ անցա, բայց մարզիչը միշտ այնտեղ էր, նա ինձ քաջալերեց ճիշտ խոսքերով։ Իմ պարտքն էր գոլ խփել և շնորհակալություն հայտնել նրան այն ամենի համար, ինչ նա արեց ինձ համար»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։