Էրիկ տեն Հագը չի ցանկանում վաճառել իր թիմի ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Նասրը», որի կազմում հանդես է գալիս պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն։

Ինչպես հայտնում է Football Insider-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մտադիր է Վարանին պահել իր թիմում և չի նախատեսում հունվարին ֆուտբոլիստին վաճառել։