«Արսենալի» վինգեր Լեանդրո Տրոսարը կրկին գոլի հեղինակ դարձավ Բուկայո Սակայի փոխանցումից հետո:
Չեմպիոնների Լիգայի «Սևիլիայի» հետ հանդիպման 29-րդ րոպեին բելգիացին առաջ մղեց «զինագործներին»: Տրոսարի համար սա մրցաշրջանի հինգերորդ գոլն է բոլոր մրցաշարերում։ Բոլոր հինգ դեպքերում էլ նրան օգնել է Բուկայո Սական, հաղորդում է Opta-ն:
Հենց այս դուետն է ամենաարդյունավետը ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր Լիգայի բոլոր թիմերից: Նախկինում Լեանդրո Տրոսարը գոլի հեղինակ էր դարձել «Չելսիի», ՊՍՎ-ի, «Էվերթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։