Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Նյուքասլի» հետ հանդիպման ժամանակ բողոքի ակցիա են կազմակերպել Չեմպիոնների Լիգայի բարեփոխումների և ֆուտբոլում հսկայական փողերի գերակայության դեմ։
«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում երկրպագուները պաստառ են փակցրել՝ «Դուք թքած ունեք սպորտի վրա, դուք մտածում եք միայն փողի մասին»։
Մեկ այլ պաստառի վրա, որը բարձրացվել էր երկրորդ խաղակեսի սկզբում, պատկերված էին «Յուվենտուսի» նախկին նախագահ Անդրեա Անյելլին, ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։
Բացի այդ, երկրպագուները դաշտը լցրել են կեղծ ոսկու ձուլակտորներով և թղթադրամներով:
Հանդիպումն ավարտվել է «Բորուսիայի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։