Հայաստանի Մ-19 հավաքականը սկսում է մարզական հավաքը

ՈւԵՖԱ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 8-13-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Դարպասապահներ
Հայկ Խաչատրյան – ԲԿՄԱ
Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ
Դավիթ Սուքիասյան – «Վոլդերս» (Ավստրիա)

Պաշտպաններ
Մարկ Ավետիսյան – ԲԿՄԱ
Մհեր Թառլոյան – ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ
Ստեփան Գիգոլյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տիգրան Խաչիյան – «Խիմկի» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ
Կառլեն Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Վարդան Թովմասյան – ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Վաչե Հակոբյան – ԲԿՄԱ
Լևոն Բաշոյան – «Ուրարտու»
Գառնիկ Մինասյան – «Ուրարտու»
Սուրեն Ծառուկյան – «Շիրակ»
Նարեկ Ջանոյան – «Շիրակ»
Միշել Այվազյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ
Արիս Կարապետյան – ԲԿՄԱ
Էդիկ Վարդանյան – ԲԿՄԱ
Վյաչեսլավ Աֆյան – «Փյունիկ»
Երվանդ Սուքիասյան – «Սանկտ Պյոլտեն» (Ավստրիա)

Հայաստանի Մ-19 հավաքականը նոյեմբերի 13-ին կմեկնի Խորվաթիա, որտեղ նոյեմբերի 15-ին կմրցի Խորվաթիայի, նոյեմբերի 18-ին ՝ Իսրայելի Մ-19 ընտրանիների հետ: Նոյեմբերի 21-ին կայանալիք վերջին խաղում մեր հավաքականն ուժերը կչափի Ֆարերյան կղզիների հավաքականի հետ: