«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն հաջորդ ամառ պատրաստ է լքել թիմը։ Ըստ Football Transfers-ի՝ իսպանացի պաշտպանը պատրաստ է միանալ Մադրիդի «Ատլետիկոյին»։
Ներկայումս ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ պայմանագիր ունի մինչև այս մրցաշրջանի ավարտը, որից հետո Ալոնսոն ազատ գործակալի կարգավիճակ կունենա, քանի որ «Բարսելոնան» դեռ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը նրա հետ։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա Ալոնսոն 4 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում։