«Բարսելոնան» մտածում է Ռոբերտ Լևանդովսկուն վաճառելու մասին

«Բարսելոնան» դժգոհ է 35-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղից, հայտնում է DeadlineDayLive-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը որոշել է պայմանագիր կնքել Լևանդովսկու փոխարեն ավելի երիտասարդ ֆուտբոլիստի հետ։ Նշվում է, որ Լևանդովսկին կարող է հեռանալ իսպանական գրանդից։

Ֆուտբոլիստը կարիերան Սաուդյան Արաբիայում և MLS-ում շարունակելու տարբերակներ ունի։

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 10 հանդիպում և դարձել հինգ գոլի հեղինակ։