«Ինտերի» ղեկավարությունը և մարզչական շտաբը հետաքրքրված են պաշտպան Մատեո Դարմիանի հետ պայմանագրի երկարաձգմամբ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիները» պատրաստվում են ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել մեկ մրցաշրջանով։
Մատեո Դարմիանը դեկտեմբերին կդառնա 34 տարեկան։ Այս մրցաշրջանում նա 12 հանդիպում է անցկացրել բոլոր ակումբային մրցաշարերում և կատարել 1 գոլային փոխանցում։