Ինչպես տեղեկացնում է Relevo-ն, «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը չի պատժվի Լա Լիգայի 12-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ խաղում (1-1) VAR մոնիտորը գետնին գցելու համար։
Ըստ աղբյուրի՝ այս միջադեպը հանդիպման գլխավոր մրցավարի կողմից չի նշվել արձանագրության մեջ, իսկ մրցավարների տեխնիկական կոմիտեն (CTA) պաշտոնական բողոք չի ներկայացրել Ասպասի գործողությունների դեմ։
Նոյեմբերի 4-ին «Սելտա» – «Սևիլիա» խաղի 90+7-րդ րոպեին գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսը 11 մետրանոց նշանակեց «Սևիլիայի» դեմ Խեսուս Նավասի կողմից Յորգեն Լարսենի նկատմամբ խախտման համար։ VAR-ի համար պատասխանատու մրցավարի ակնարկից հետո գլխավոր մրցավարը դիտել է դրվագի կրկնությունը, ապա չեղարկել 11 մետրանոցը։ Այդ որոշումը դուր չեկավ Ասպասին, և նա զայրույթի մեջ գցեց VAR մոնիտորը գետնին։