«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է 31-ամյա բրազիլացուն վաճառելու տարբերակները, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Կազեմիրոն վերջին շրջանում վնասվածքների պատճառով չի խաղում «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ «Ռեալից» նրա տրանսֆերի վրա ակումբը ծախսել է 80 միլիոն եվրո, որը մտադիր են մասնակի փոխհատուցել՝ վաճառելով ֆուտբոլիստին։
Նշվում է, որ Կազեմիրոյի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մի քանի ակումբներ։