Նոյեմբերի 9-ին Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում տեղի կունենա ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի A խմբի 4-րդ տուրի «Ֆրայբուրգ» (Գերմանիա) – «Բաչկա Տոպոլա» (Սերբիա) հանդիպումը։
Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։ Նույն հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։