«Թոթենհեմի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիչարլիսոնը հայտնել է, որ խաղադաշտից դուրս է մնացել առաջիկա վիրահատության պատճառով։
«Վերջին մի քանի ամիսներն ինձ համար դժվար էին։ Առողջական խնդիրներ ունեմ։ Ես արդեն խոսել եմ բժիշկների հետ և շուտով պատրաստվում եմ վիրահատության ենթարկվել։ Ես ութ ամիս տանջվեցի, պայքարեցի, նայեցի թիմին, ակումբին և մոռացա ինձ։ Կարծում եմ՝ ժամանակն է հանգստանալու։ Ես կանեմ այն, ինչ լավագույնն է ինձ համար»,- ասել է Ռիչարլիսոնը ESPN-ին։
Այս մրցաշրջանում 26-ամյա բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։