Էդուարդո Կամավինգան երկարաձգել է պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

20-ամյա խաղացողի նոր պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվել էր 2025 թվականին։

Կամավինգան Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2021 թվականին «Ռենից» 31 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 15 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ռեալը» 12 տուրից 29 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը։