«Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ծառայություններով։
90 min-ի տեղեկություններով՝ «Սիթիի» սկաուտները 20-ամյա գերմանացուն հետևել են գերմանական Բունդեսլիգայի վերջին տուրում, որում «Բայերը» 3:2 հաշվով հաղթել է «Հոֆենհայմին»։ Հանդիպման 9-րդ րոպեին Վիրցը դարձավ գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Ֆլորիանը մտադիր է 2024 թվականի ամռանը հեռանալ «Բայերից»։ Բացի «Մանչեսթեր Սիթիից», Վիրցով հետաքրքրվում են նաև այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Չելսին», «Բարսելոնան» և «Բավարիան»: