Կայ Հավերցը հիասթափեցնում է Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությանը

Գերմանացի վինգեր Կայ Հավերցը հիասթափեցնում է Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությանը իր խաղով։ «Զինագործները» անցյալ ամառ նրա վրա ծախսեցին 75 միլիոն եվրո:

Todofichajes-ի տեղեկություններով՝ մայրաքաղաքի ակումբն արդեն սկսել է մտածել 24-ամյա ֆուտբոլիստին վաճառելու մասին։ «Արսենալը» պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպանին, եթե շահավետ առաջարկ ստանա:

Անգլիական Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնությունում Հավերցը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։