«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ունի ակումբի լեգենդ Ալեքս Ֆերգյուսոնի աջակցությունը, հայտնում է DeadlineDayLive-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաների» նախկին մարզիչը կոչ է արել ակումբի ղեկավարությանը ժամանակ տալ հոլանդացի մասնագետին՝ իրավիճակը շտկելու համար։ Ֆերգյուսոնը կարծում է, որ Տեն Հագը կարող է մանկունիանցիներին դուրս բերել ճգնաժամից։
Անգլիայի առաջնության վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 1։0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լոնդոնի «Ֆուլհեմի» նկատմամբ։