Նասեր Ալ-Խելաիֆի․ «Կիլիան Մբապպեն լավագույնն է աշխարհում»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին նշել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի կարևորությունը փարիզյան ակումբի համար և նրան անվանել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։

«Մբապպեն շարունակում է մեծ հաջողությունների հասնել։ Մարդիկ կարող են նրան սովորական բան ընդունել, բայց չկան այլ խաղացողներ, ովքեր երկու անընդմեջ եզրափակիչ են դուրս եկել և դրանցից մեկում հեթ-տրիկի հեղինակ դարձել։

Կրկին կասեմ. Մբապպեն լավագույնն է աշխարհում, և հիանալի է տեսնել նրան ՊՍԺ-ում և Ֆրանսիայում խաղալիս։ Նա դրական ազդեցություն ունի մեր երիտասարդության վրա՝ օգնելով մեզ կառուցել ապագան»,- ասել է Նասերը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։