Լիոնել Մեսսին խորհուրդ է տվել «Ինտեր Մայամիին» գնել իր նախկին խաղընկերոջը

Մեկ այլ հայտնի ֆուտբոլիստ կարող է համալրել ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի շարքերը։ Այս մասին հայտնում են Tribal Football-ի էջերը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։ Տրանսֆերին նպաստում է անձամբ թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։

Նախկինում ֆուտբոլիստները միասին պաշտպանում էին կատալոնական «Բարսելոնայի» գույները։ 35-ամյա խորվաթն իր ներկայիս ակումբում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։