IDBank Պրեմիեր Լիգա. «Վանը» կամային հաղթանակ տոնեց «Վեստ Արմենիայի» դեմ խաղում (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում առաջնության նորեկ «Վեստ Արմենիան» «Չարենցավանի քաղաքային մարզադաշտում» մրցեց տեղի «Վանի» դեմ։

«Վեստ Արմենիան» կարողացավ առաջին կեսում հաղթել մրցակցին։ «Վանը», որը 3 անընդմեջ պարտություն էր կրել մինչ այս, կարողացավ խաղի վերջնամասում կոտրել մրցակցին։ Նրանք նախ խփեցին պատասխան գոլը, ապա վերջին րոպեներին նաև երկրորդ գոլը: Ավելացված ժանանակում Վրեժ Չիլոյանն ու Բոնիֆեյսը մեկական գոլ հեղինակեցին ու ձևակերպեցին խաղի վերջնական հաշիվը։ Հանդիպումն ավարտվեց 4:1 հաշվով՝ հօգուտ «Վանի»։

IDBank Պրեմիեր Լիգա.

«Վան» – «Վեստ Արմենիա» 4:1 (0:1)

0:1 Անդրե Մենսալաո (11 մետրանոց) 4

1:1 Վրեժ Չիլոյան  (11 մետրանոց) 84

2:1 Օյաոլուվա Օջետունդե 89

3:1 Վրեժ Չիլոյան 90+4

4:1 Քրիստոֆեր Բոնիֆեյս 90+8