Անդրե Օնանան խոսել է իր խաղաոճի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան խոսել է իր խաղաոճի մասին։

«Եթե նայեք, թե ինչպես են ցանկանում խաղալ ժամանակակից թիմերը, նրանք օգտագործում են դարպասապահին որպես այլ ֆուտբոլիստի։ Ես ինձ համարում եմ ժամանակակից դարպասապահ և այդ պատճառով չեմ վախենում սխալվելուց։

Ես չեմ վախենում ռիսկի դիմելուց և կշարունակեմ դա անել, քանի որ սա այն խաղաոճն է, որն ինձ բերեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ աշխարհի լավագույն ակումբներից մեկը, և ես չեմ նահանջելու։ Ես երբեք չեմ նահանջելու։ Ես միայն առաջ եմ գնալու։ Ես կարող եմ սխալվել, սխալները մեր կյանքի մի մասն են»,- ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Օնանան։