Ալեքսանդր Իսակը մադրիդյան թիմի նպատակն է

Հարձակվող Ալեքսանդր Իսակը, ում իրավունքները պատկանում են «Նյուքասլին», շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։

Արքայական ակումբը կենտրոնական հարձակվողների պակաս է զգում և շվեդին դիտարկում է որպես հարձակման գիծն ուժեղացնելու առաջնահերթ տարբերակներից մեկը։

Այս մրցաշրջանում 24-ամյա սկանդինավացին 8 հանդիպում է անցկացրել Պրեմիեր Լիգայում և դարձել 6 գոլի հեղինակ: