Մարկինյոսը ՊՍԺ-ի կազմում յուրահատուկ ցուցանիշ է գրանցել

ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Մարկինյոսը դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով փարիզյան ակումբում հասավ 300 հաղթանկի, հայտնում է Opta-ն։

Օրեր առաջ Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում ՊՍԺ-ն հաղթեց «Մոնպելյեին» (3-0)։ Այս հաղթանակը 300-րդն էր բրազիլացու համար ՊՍԺ-ի կազմում։

Նշենք, որ Մարկինյոսը ՊՍԺ է տեղափոխվել 2013 թվականին «Ռոմայից» 31,4 միլիոն եվրոյի դիմաց: Փարիզյան թիմի կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 419 հանդիպում, դարձել 38 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։