«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը կարող է լքել թիմը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էնթոնին կարող է հեռանալ թիմից այս ձմռանը, Mirror-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի ղեկավարությունը դիտարկում է խաղացողին վաճառելու կամ վարձակալելու տարբերակը։ «Մանչեսթեր Յունայթեդը» դժգոհ է հարձակվողի խաղից այս մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 18 միավորով 6-րդն է Պրեմիեր Լիգայում։