«Ինտերի» և Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արձագանքել է ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուի՝ մարզչական կարիերան ավարտելու որոշմանը։
«Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ։ Պարոն, շնորհակալ եմ իմ տաղանդին հավատալու համար: Շնորհակալ եմ վստահության համար, դուք ոգեշնչել եք ինձ և մեծ ազդեցություն եք ունեցել իմ կարիերայի վրա։
Դու ինձ համար ավելին էիր, քան պարզապես մարզիչ: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք»,- ասված է հայ կիսապաշտպանի սոցցանցերում տարածված ուղերձում։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Լուչեսկուի գլխավորությամբ հանդես է եկել ուկրաինական «Շախտյորում»։