Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետիտը հայտնել է, որ մտածում է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի՝ «Արսենալ» հնարավոր տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Նյուքասլը»:
«Ես չէի գնի Դեմբելեին։ Նա անընդհատ հնարավորություններ է բաց թողնում և գոլեր չի խփում։ Ես դեմ չեմ Դեմբելեի՝ «Արսենալ» տեղափոխվելուն»,- Պետիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Այս մրցաշրջանում Դեմբելեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։