«Ինտերի» պաշտպան Բենժամին Պավարը վիրահատության կարիք չունի։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի վնասվածքն այնքան էլ լուրջ չէր, որքան նախկինում ենթադրվում էր։
Աղբյուրը նշում է, որ Պավարը ստիպված կլինի բաց թողնել առավելագույնը 6-8 շաբաթ։ Սպասվում է, որ Պավարը դեռ կմասնակցի Իտալիայի Ա Սերիայի այս օրացուցային տարվա հանդիպումներին։
Հիշեցնենք, որ «Ինտերը» նախկինում մտավախություն ուներ, որ Պավարը երկար ժամանակ բաց կթողնի, եթե վիրահատվի։
Ֆրանսիացի պաշտպանը Սիմոնե Ինձագիի թիմին է միացել անցած ամառ Մյունխենի «Բավարիայից»։