Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Լութոնի» հետ (1-1)։ Թիմի ավագ և պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ամփոփել է խաղը։
«Մենք մեզ համար դժվարացրել ենք կյանքը։ Մենք տեսանք, որ մյուս թիմերն այստեղ խնդիրներ են ունենում։ Նրանք մի պահ ունեին, որին սպասում էին, և օգտվեցին։ Մրցակիցը լավ խաղաց երկրորդ հարկում ու դիմադրեց»,- վան Դեյկի խոսքերն է մեջբերում BB Sport-ը։
Հաջորդ տուրում «Լիվերպուլը» կմրցի «Բրենտֆորդի» հետ։