«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը կհեռանա թիմից հունվարին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Mirror-ը։

Հենց ակումբն է, որ չի ցանկանում տեսնել բրազիլացուն թիմում։ «Մանչեսթեր Յունայթեդը» հիասթափված է բրազիլացու խաղից և ցանկանում է նրան ներառել «Ֆլամենգոյից» Գաբրիել Բարբոսային գնելու գործարքում:

Ավելի վաղ նշել էինք, որ «Յունայթեդը» ուզում է հունվարին գնել Գաբրիել Բարբոսային։ Բացի Բարբոսայից, այս ցուցակում են Վիսամ Բեն Յեդերը («Մոնակո»), Մեհդի Տարեմին («Պորտու») և Մարկոս ​​Լեոնարդոն («Սանթոս»):