Սթիվեն Ջերարդ․ «Մենք պատրաստվում ենք լավ ֆուտբոլիստներ փնտրել Եվրոպայում »

«Ալ-Իթթիֆակի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը խոսել է ակումբի առաջիկա ձմեռային տրանսֆերային արշավի մասին։

«Մենք պատրաստվում ենք փնտրել Եվրոպայում լավ ֆուտբոլիստներ», – Ջերարդի խոսքերն է մեջբերում Goal-ը: «Ալ-Իթթիֆակը» 12 տուրից հետո զբաղեցնում է ազգային առաջնության մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանում թիմն ուժեղացրել են Ջորջինիո Վեյնալդումը, Ջորդան Հերդեսոնը, Դեմարայ Գրեյը և Մուսա Դեմբելեն։