«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է պաշտպան Բենժամին Պավարի վնասվածքի մասին։ Ֆուտբոլիստը խաղադաշտը լքել է Ա Սերիայի «Ատալանտայի» հետ հանդիպման (2:1) 33-րդ րոպեին:
«Եզրակացություններ անելուց առաջ պետք է մի փոքր սպասել։ Նրա ծնկի կոճը դուրս էր ընկել: Պավարը հիմա հանգիստ է, շփվում է բժիշկների հետ։ Կարծում եմ՝ մենք ստիպված կլինենք որոշ ժամանակ խաղալ առանց նրա»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում sempreinter.com-ը։