PREMIER LEAGUE. «Լիվերպուլը» 90+5-ին փրկվեց պարտությունից «Լութոնի» դեմ խաղում (VIDEO)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում մրցեց առաջնության նորեկ «Լյութոն Թաունի» դեմ։

Յուրգեն Կլոպի սաներն ունեին խաղային ու տարածքային առավելություն, բայց այն չկարողացան վերածել հաղթանակի։ Հանդիպման առաջին կեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկորդ խաղակեսի վերջում «Լյութոնը» հաշվի մեջ առաջ անցավ։ Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի հինգերորդ րոպեին «մերսիսայդցիները» կարողացան փրկվել պարտությունից։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» 24 միավորով 3-րդն է, իսկ «Լյութոնը» 6 միավորով՝ 17-րդը։

Պրեմիեր Լիգա․

«Լյութոն» – «Լիվերպուլ» 1։1 (0։0)

1։0 Թայիթ Չոնգ 80

1։1 Լուիս Դիաս 90+5