«Լիվերպուլը» բանակցություններ է սկսել թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» սան է։ Անգլիացին հիմնական թիմին միացել է 2016 թվականին։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 284 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 75 գոլային փոխանցման հեղինակ։