IDBank Պրեմիեր Լիգա. «Ալաշկերտն» ու «Շիրակը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Ալաշկերտը» տանը ընդունել էր «Շիրակին»։

Վահե Գևորգյանի սաները ունեին խաղային առավելություն, սակայն գյումրեցիները կարողացան դարպասն անառիկ պահել և խաղն ավարտել 0-0 հաշվով։

Այս խաղից հետո «Ալաշկերտը» ունի 26 միավոր և ընթանում է 5-րդ տեղում, իսկ «Շիրակը» 12 միավորով՝ 8-րդն է։

IDBank Պրեմիեր Լիգա.

«Ալաշկերտ» – «Շիրակ» 0:0 (0:0)

Ամբողջ հանդիպումը՝ ստորև։