Իտալական գրանդը կարող է գնել Բետոյին

25-ամյա պորտուգալացի հարձակվող Բետոն, ով հանդես է գալիս «Էվերթոնի» կազմում, Իտալիայի առաջնությունում խաղալու հնարավորություն ունի։ Այս մասին հայտնում է Tribal Football-ը։

Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ «Ծեր սինյորան» դիտարկում է ֆուտբոլիստին ձեռք բերելու տարբերակը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Transfermarkt-ը Բետոյի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Էվերթոնի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: