«Ռեալը» պատրաստ չէ 50 միլիոն վճարել «Բավարիայի» ֆուտբոլիստին

Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող կիսապաշտպան Ալֆոնսո Դեյվիսը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը։

Ինչպես հաղորդում է AS-ը, «արքայական» ակումբի ներկայացուցիչները ակտիվացրել են բանակցությունները կանադացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Գերմանական գրանդն իր հերթին պատրաստ է բաժանվել Ալֆոնսոյից 50 միլիոն եվրոյի դիմաց, սակայն «Լոս Բլանկոները» պատրաստ չեն վճարել նման գումար։

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է Դեյվիսին ձեռք բերել ավելի քիչ գումարով։