78-ամյա ռումինացի մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է, որ հեռանում է Կիևի «Դինամոյից» և ավարտում մարզչական կարիերան։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նոյեմբերի 3-ին կիևյան թիմը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Շախտյորի» դեմ սկզբունքային խաղում։
«Կցանկանայի այլ կերպ ավարտել կարիերաս, բայց ամեն ինչ ավարտվում է»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մարզիչը։
Հիշեցնենք, որ Լուչեսկուն «Դինամոն» գլխավորում է 2020 թվականից։ Նախկինում՝ 2004-ից 2016 թվականներին, ռումինացին մարզել է Դոնեցկի «Շախտյորը», որի հետ ութ անգամ դարձել է երկրի չեմպիոն, իսկ 2009 թվականին՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը: 2016-2017 թվականներին աշխատել է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթուվ։ Նա նաև իր կարիերայի ընթացքում գլխավորել է բազմաթիվ իտալական, թուրքական և, իհարկե, ռումինական թիմեր: