Հարի Քեյն. «Նա Անգլիայի լավագույն պաշտպաններից մեկն է»

Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Հարի Քեյնը խոսել է Անգլիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրի մասին։

«Մագուայրը Անգլիայի լավագույն պաշտպաններից մեկն է: Ես այս հարցում կասկած չունեմ։

Անգլիայի հավաքականում ոչ ոք չի կասկածում Հարիի խաղային որակների վրա։ Թիմում բոլորը գիտեն, թե որքան կարևոր է նա մեզ համար»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Planet Football-ը:

Վերջին շրջանում Մագուայրը շատ է քննադատվում իր վատ ելույթների համար։