ՈւԵՖԱ-ն մերժել է «Բարսելոնայի» բողոքարկումը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ուժի մեջ է թողել «Բարսելոնայի» 500 հազար եվրո տուգանքը՝ 2022 թվականին ֆինանսական հաշվետվությունների խախտումների համար:

Ինչպես հայտնում է Sky News-ը, կատալոնացիների բողոքարկումը մերժվել է ՈւԵՖԱ-ի կողմից։

Հուլիսին ՈՒԵՖԱ-ի ակումբային ֆինանսական վերահսկողությունը տուգանեց «Բարսելոնային» կես միլիոն եվրոյով՝ 2022 ֆինանսական տարում ոչ նյութական ակտիվների վաճառքից ստացված շահույթի սխալ ներկայացման համար բացառությամբ խաղացողների տրանսֆերների, որոնք կանոնների համաձայն չեն որակվում որպես որակավորման եկամուտ։

Սիրելի «Բարսայի» երկրպագուներ, եկեք բոլորս հավաքվենք այս տելեգրամյան ալիքում։ Ալիքը շատ ակտիվ է լինելու, լինելու են տարբեր քննարկումներ՝ հարցեր, մրցույթներ և այլն։